ԱՄՆ-ում միակարծիք չեն էլեկտրամոբիլների շուկային ֆինանսական աջակցության հարցում

03.08.2021 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #էլեկտրամոբիլներ #ֆինանսական աջակցություն
ԱՄՆ կառավարությունը բանակցություններ է վարում ավտոարտադրողների հետ, որպեսզի մինչեւ 2020-ականների ավարտը երկրում վաճառվող տրանսպորտային միջոցների առնվազն 40%-ն ունենա էլեկտրական շարժիչ:

Սակայն այս ծրագիրն իրականացնելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ կլինի օրենսդրորեն հաստատել լիցքավորման ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ բազմամիլիարդ դոլարների ներդրումները, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Բազմաթիվ ամերիկյան ավտոարտադրողներ արդեն հայտարարել են էլեկտրամոբիլների իրենց շարքը համալրելու պատրաստակամության մասին: Սակայն, չնայած դրան, ոչ ոք դեռ չի հայտարարել այդ արտադրության ծավալների մասով հստակ ծրագրերի մասին, նշում է գործակալությունը: Դրա համար ընկերություններին անհրաժեշտ է պետական աջակցություն, որի շրջանակում կառավարությունը կկարողանա սուբսիդավորել կամ ֆինանսավորել էլեկտրալիցքավորման կայանների լայն ցանցի ստեղծումը:

Համապատասխան օրինագիծը ներկայումս գտնվում է Սենատում լսումների փուլում: Այն նախատեսում է էլեկտրամոբիլների գնման համար հարկային արտոնությունների տրամադրում եւ $7,5 մլրդ գումարի հատկացում լիցքավորման ենթակառուցվածքի կառուցման համար:



Միաժամանակ, նախագահ Ջո Բայդենն այս տարվա մարտին խնդրել էր Կոնգրեսին $174 միլիարդի ներդրումներ հատկացնել էլեկտրամոբիլների շուկայի զարգացմանը, ներառյալ՝ ամբողջ երկրում մինչեւ 500 հազ․ էլեկտրալիցքավորման կայանների կառուցումը: Սակայն այս գումարի քննարկման ժամանակ մի շարք սենատորներ պահանջեցին այն կրճատել սկզբից մինչեւ $15 մլրդ, այնուհետեւ՝ մինչեւ $2,5 մլրդ: Հետեւաբար, $7,5 մլրդ ծավալով գումարը հաստատելու դեպքում այն փոխզիջումային տարբերակ կդառնա, նշում է Bloomberg-ը:
Դիտում՝ 1443
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW