PayPal վճարային ընկերությունը հայտարարել է ֆինանսական սուպերհավելվածի գործարկման մասին, որն, ի թիվս այլ գործիքների, կներառի նաեւ կրիպտոարժութային դրամապանակ, հաղորդում է Secretmag-ը:Սկզբնական փուլում այն կկարողանան օգտագործել միայն ԱՄՆ բնակիչները: Այս նախագիծն այլ շուկաներ դուրս բերելու ծրագրերի մասին դեռեւս հայտնի չէ: Այժմ PayPal-ի ամերիկյան հաճախորդները հնարավորություն ունեն ամսական գնել մինչեւ $100 000-ի կրիպտոարժույթ:Կրիպտոարժութային դրամապանակի ուղղությամբ աշխատանքների ավարտի մասին տեղեկացրել է PayPal-ի գլխավոր տնօրեն Դեն Շուլմանը՝ ներդրողների հետ 2021թ․ երկրորդ եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ:Սեփական ֆինանսական սուպերհավելվածի մշակման ծրագրերի մասին PayPal-ը հայտարարել էր դեռեւս փետրվարին: Բացի կրիպտոարժույթներ պահելուց եւ փոխանակելուց, այն կներառի բարձր եկամտաբերությամբ խնայողական հաշիվների հետ աշխատելու տարբեր գործիքներ, ներդրումային եւ այլ ծառայություններ: Ինչպես պարզաբանել է Շուլմանը, դրամապանակից օգտվողները կստանան մի շարք լրացուցիչ գործառույթներ, օրինակ՝ նրանք կկարողանան փոխանակել հաղորդագրություններ:Հիշեցնենք, որ PayPal-ի ամերիկյան հաճախորդները հնարավորություն ստացան վճարել կրիպտոարժույթով դեռեւս 2021 թվականի մարտին: Tweet Դիտում՝ 2339