SWIFT Go. ավելի կանխատեսելի գործարքներ հաճախորդների համար

30.07.2021 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#SWIFT Go
Միջբանկային փոխանցումների SWIFT միջազգային համակարգը գործարկել է նոր ծառայություն, որը հնարավորություն կտա փոքր գումարի անդրսահմանային վճարումներն իրականացնել ավելի արագ եւ էժան, հաղորդում է Finversia-ն` վկայակոչելով համակարգի հաղորդակցությունը:

«SWIFT-ը հայտարարում է իր նոր՝ SWIFT Go ծառայության գործարկման մասին, որը հնարավորություն կտա փոքր բիզնեսին արագ եւ անվտանգ անդրսահմանային վճարումներ ուղարկել աշխարհի ցանկացած կետում՝ անմիջապես իրենց բանկային հաշիվներից: Ծառայությունը փոքր գումարների վճարումների ուղարկումն ավելի մատչելի կդարձնի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նոր ծառայությունը հաճախորդների համար գործարքներն ավելի կանխատեսելի է դարձնում: «Վճարում իրականացնելիս՝ գումարի չափը, ժամանակը, միջնորդավճարները եւ փոխարժեքը հայտնի են նախապես: Վճարումն ուղարկողն ու ստացողը կարող են իրական ժամանակում հետեւել դրա կարգավիճակին»,- պարզաբանել են SWIFT-ում:

Նշվում է, որ ծառայությունն արդեն օգտագործում են 7 միջազգային բանկեր, այդ թվում՝ ռուսաստանյան Սբերբանկը:
Դիտում՝ 2254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW