ՎԶԵԲ-ը գնելու է Ադրբեջանի Ագրարային բանկի բաժնետոմսերը

14.07.2008 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ հաստատել է ադրբեջանական վարկային «Ագրար-կրեդիտ» կազմակերպության հիմքի վրա ստեղծվելիք գյուղատնտեսական բանկի 25% + 1 բաժնետոմսերը գնելու իր մտադրությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», ՎԶԵԲ Տնօրենների խորհրդի պաշտոնական որոշումը կհրապարակվի Ագրարային բանկի հիմնումից հետո:

Վարկային կազմակերպությունում տեղեկացրել են, որ Ադրբեջանի Ագրարային բանկի կապիտալին մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան եւ գերմանական KfW բանկը: Նախատեսվում է, որ դրանցից յուրաքանչյուրին կառաջարկվի բաժնետոմսերի 10-15%-ը:

Դիտում՝ 7607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW