Mastercard-ը կաջակցի թվային ակտիվներով աշխատող ստարտափներին
28.07.2021 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.pymnts.com/

«Յոթ ստարտափներ արդեն միացել են Mastercard ծրագրին՝ համագործակցության հնարավորություններին, գիտելիքներին եւ աճի համար գործիքներին հասանելիություն ստանալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այդ ընկերությունները ձգտում են «արագացնել թվային ակտիվների ոլորտում նորարարությունները եւ ավելի անվտանգ ու դյուրին դարձնել կրիպտոարժույթների եւ թվային ակտիվների գնումը, վաճառքն ու պահպանումը»: «Յուրաքանչյուր ստարտափ կենտրոնացած է ոլորտային եզակի խնդրի լուծման ուղղությամբ եւ ծրագրի ողջ ընթացքում կօգտագործի Mastercard-ի փորձը հետագա աճի եւ զարգացման համար»,- հայտարարել է ընկերությունը:
Ի թիվս այլոց, ծրագրին միացել է Սինգապուրում ստեղծված Mintable առեւտրային հարթակը: Այն ապահովում է թվային եւ ֆիզիկական ակտիվներով առեւտուր անելու հնարավորություն՝ ոչ փոխանակելի, եզակի տոկենների (NFT, non-fungible token) տեսքով: Խոսքը գնում է, օրինակ, ավանգարդ արվեստի կամ երաժշտության գործերի մասին:
Բացի այդ, ծրագրին մասնակցում է իսրայելական GK8 հարթակը, որը հնարավորություն է տալիս պաշտպանված գործարքներ իրականացնել բլոկչեյնում՝ առանց համացանցը օգտագործելու, ինչը օգնում է պաշտպանվել կիբեռհարձակումներից:
Ծրագրի մեկ այլ մասնակից՝ շվեյցարական Taurus ընկերությունը ստեղծել է ենթակառուցվածք՝ մեկ հարթակի շրջանակում ցանկացած թվային ակտիվներ կառավարելու համար:
Mastercard-ը նշում է, որ ծրագրի մասնակից ընկերությունների հիմնադիրները ձգտում են լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ակտիվների տոկենիզացումը, տվյալների ճշգրտությունը, թվային անվտանգությունը եւ ավանդական ու թվային տնտեսությունների միջեւ կապը: Յուրաքանչյուր ստարտափ «կենտրոնացած է ոլորտի առջեւ ծառացած եզակի մարտահրավեր լուծելու ուղղությամբ»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: