2021թ. երկրորդ եռամսյակում Tesla-ի շահույթը հասել է ռեկորդային ցուցանիշի
27.07.2021 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ naked-science.ru

Անցած տարվա նույն ժամանակահատվածում Tesla-ի զուտ շահույթը $104 միլիոն էր: 2021 թվականի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը հասավ $438 միլիոնի:
Ընկերության հասույթը գրեթե կրկնապատկվել է. 2020-ի երկրորդ եռամսյակում այն կազմում էր $6 միլիարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում` արդեն $11,9 միլիարդ (որից $10,2 միլիարդը բաժին է ընկել էլեկտրամոբիլներին):
2021 թվականի ապրիլից մինչեւ հունիս Tesla-ն իր հաճախորդներին մատակարարել է ավելի քան 201 հազար ավտոմեքենա:
Tesla-ի արդյունքները գերազանցեցին վերլուծաբանների սպասելիքները՝ չնայած մատակարարման շղթաների հետ կապված խնդիրներին, հատկապես կիսահաղորդիչների սղությանը եւ բիթքոիններում անհաջող ներդրումներին (այս ուղղությամբ Tesla-ն կորցրեց $23 միլիոն):
Associated Press-ը նշում է, որ այսօրվա դրությամբ Իլոն Մասկի ընկերությունը գնահատվում է մոտ $630 միլիարդ, ինչը 14 անգամ ավել է, քան երկու տարի առաջ եւ գերազանցում է այլ ավտոարտադրողների արժեքը:
Իսկ Մասկի կարողությունն, ըստ Forbes ամսագրի, հասնում է $163 միլիարդի, ինչը նրան դարձնում է աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: