Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 5%-ով

26.07.2021 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն
2021թ. հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5%-ով, իսկ 2021թ. հունիսը 2020թ. հունիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 8%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 6.8%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 10.8%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 2.7%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 0.5%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 5.7% եւ 10%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 13.4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 23.3%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 7.9%-ով:

Այվազյան Աննա
Դիտում՝ 1156
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW