Philip Morris International ծխախոտային խոշոր ընկերության ղեկավարությունը հանդես է եկել Մեծ Բրիտանիայում ծխախոտի վաճառքի ամբողջական արգելքի օգտին. կորպորացիան ծխախոտը համեմատել է դեպի անցյալ գնացող բենզինային ավտոմեքենաների հետ, գրում է The Bell-ը:Ընկերության վարչության նախագահ Անդրե Կալանցոպուլոսը եւ գլխավոր գործադիր տնօրեն Յացեկ Օլզակը The Mail-ին տված հարցազրույցում հայտարարել են, որ Philip Morris-ը տասը տարվա ընթացքում կդադարեցնի Marlboro ապրանքանիշի վաճառքը Մեծ Բրիտանիայում:Թոփ մենեջերների խոսքով՝ այս քայլը ընկերության գլոբալ նպատակի մի մասն է` ամբողջությամբ արգելել ծխելը եւ օգնել վերջ դնել ավանդական սիգարետների օգտագործմանը: Ընկերությունում ծխախոտը համեմատել են բենզինով աշխատող մեքենաների հետ, որոնք, ըստ The Telegraph-ի, 2030 թվականից կարգելեն վաճառել Մեծ Բրիտանիայում: «Սիգարետների հետ պետք է վերաբերվել բենզինային մեքենաների պես»,- հայտարարել է ծխախոտային ընկերության ղեկավարությունը:«Մենք կարող ենք աշխարհը տեսնել առանց ծխախոտի: Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ բոլորի համար: Ճիշտ կարգավորման եւ տեղեկացման դեպքում, որոշ երկրներում դա կարող է տեղի ունենալ արդեն 10 տարի հետո: Եվ խնդիրը մեկընդմիշտ կլուծվի»,- ասել է Օլզակը:Ծխախոտային հսկան ավելի քան 100 տարի Marlboro ապրանքանիշը վաճառում է Մեծ Բրիտանիայում: Իսկ ապագայում ընկերությունը նախատեսում է կենտրոնանալ ծխախոտի ջեռուցման համակարգերի (օրինակ`IQOS) եւ ծխելու դեմ միջոցների արտադրության վրա: Ներկայում Philip Morris-ի եկամտի միայն 25%-ն է բաժին ընկնում ծխախոտային ծխի հետ կապ չունեցող արտադրանքին, սակայն ընկերությունը նախատեսում է մինչեւ 2025 թվականն այս մասնաբաժինը հասցնել 50%-ի: Tweet Դիտում՝ 2507