Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը, որով պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանյան Wildberries առցանց ռիթեյլերի եւ դրա համահիմնադիրների դեմ:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ռուսաստանյան ընկերության դեմ պատժամիջոցներ են սահմանվել հարթակում ՌԴ բանակի համազգեստը վաճառելու համար:Հաստատվել է պատժամիջոցների երկու ցուցակ: Առաջինում ընդգրկված են Wildberries-ի համահիմնադիրները: Պատժամիջոցների երկրորդ ցուցակը վերաբերում է իրավաբանական անձանց: Այն ընդգրկում է Wildberries ընկերությունը, ինչպես նաեւ դրա կառույցները Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ղազախստանում, Լեհաստանում եւ Ուկրաինայում: 07.06.2021 | 14:51 Wildberries-ը ֆինտեխ ծառայություն է գործարկել The Bell-ի տվյալներով՝ պատժամիջոցները ենթադրում են Ուկրաինայում ընկերության ակտիվների արգելափակում, տարանցման, երկրի տարածքով թռիչքների եւ փոխադրումների, տեխնոլոգիաների եւ մտավոր սեփականության իրավունքների փոխանցման, Ուկրաինայի տարածքից կապիտալի դուրսբերման արգելք եւ մի շարք այլ սահմանափակող միջոցներ:Wildberries-ն ուկրաինական շուկա է մուտք գործել 2020 թվականի սեպտեմբերին: Պատժամիջոցները կկիրառվեն երեք տարի ժամկետով: Tweet Դիտում՝ 2627