ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

23.07.2021 | 22:26 Գլխավոր էջ / Նորություններ /
# ՎՏԲ-Հայաստան Բանկ ##cashbackմարաթոն
2021թ. ապրիլի 5-ին մեկնարկել էր #cashbackմարաթոն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան:

Ակցիայի շրջանակում հաճախորդները հնարավորություն ունեին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առեւտրային կետերում եւ ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ  եւ փոխանակել դրանք 20 հազ. ՀՀ դրամից մինչեւ 800 հազ. ՀՀ դրամ գումարի չափով նվերների/cashback-ի կամ կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:

Այսպիսով, ակցիայի արդյունքում մոտ 200 մասնակիցներ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի  Mastercard քարտերի քարտապաններ փոխանակել են կուտակված բոնուսային միավորները նվերների/cashback-ի եւ կինոթատրոնի տոմսերի հետ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում թողարկված վճարային քարտերի քանակով: 2020թ․ թողարկված քարտերի թիվը  հասել է 360 հազարի (շուկայում մասնաբաժինը՝ 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր՝ 114 հազար (36%):

Անցկացնելով նմանատիպ ակցիաներ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային եւ վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձեւավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն: Ակցիայի արդյունքում բանկի Mastercard քարտերով անկանխիկ շրջանառության աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 53%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում #cashbackմարաթոն ակցիայի բոլոր մասնակիցներին եւ խրախուսում բոլոր հաճախորդներին ցուցաբերել ակտիվություն, հետեւել բանկի ակցիաներին եւ հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման եւ բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաեւ իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ եւ հաճելի անակնկալներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող ակցիաների հետ կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW