Ամռան սկզբից Հայաստանում Viber-ի կողմից օգտատերերի բողոքների հիման վրա արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող շուրջ 983 հաշիվ: Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին եւ հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով: Խաբեբաները հաճախ զանգում կամ գրում են օգտատերերին եւ շփման/ հաղորդակցման ընթացքում տարբեր պատրվակներով փորձում են ստանալ օգտատերերի բանկային քարտի տվյալները կամ վճարային կեղծ հղումներ են ուղարկում։ Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որեւէ մեկին փոխանցեն.- բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, - CVV- ծածկագիրը,- որեւէ PIN կոդ,- ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,- 3D Secure համակարգի գաղտնաբառը,- SMS գաղտնաբառը:«Բանկի աշխատակիցներից կամ ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներից կասկածելի զանգեր կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում, որտեղ նրանք փորձում են գաղտնի տեղեկատվություն ստանալ ձեզանից, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել նամակագրությունը եւ զանգահարել բանկի պաշտոնական կայքում կամ քարտի հետին մասում նշված համարին»,- ասված է հաղորդագրության մեջ :Viber-ի յուրաքանչյուր օգտատեր խաբեբայի հեռախոսահամարը կարող է նշել որպես «Սպամ»՝ կատարելով հետեւյալ գործողությունները.- բացե՛ք տվյալ օգտատիրոջ հետ երկխոսության պատուհանը,- քանի որ ուղարկողը ձեր գրանցված համարների ցուցակում չէ, ծրագիրն անմիջապես ձեզ կառաջարկի «Ավելացնել հեռախոսահամարը», «Սա սպամ է» կամ «Արգելափակել» տարբերակները,- Տվյալ օգտատիրոջն արգելափակելու համար կարող եք ընտրել երկու տարբերակներից որեւէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել». երկու դեպքում էլ նրա հաշիվը կարգելափակվի: Որոշակի քանակությամբ հաղորդագրությունների եւ բողոքների առկայության դեպքում, տվյալ օգտատերը կարգելափակվի Viber-ում եւ այլեւս հնարավորություն չի ունենա որեւէ մեկին անհանգստացնել մեսենջերի միջոցով:Կեղծ հաշիվների մասին կարող եք նաեւ տեղեկություններ փոխանցել Viber-ի աջակցության կենտրոն՝- տվյալ հեռախոսահամարը, որից կապ են հաստատել Ձեզ հետ Viber-ում, պետք է նկարել սքրինշոթի միջոցով,- անցնել help.viber.com/ru/contact կայքի հղմամբ- բացված պատուհանում լրացնել հետադարձ կապի համար նախատեսված հայտը՝ նկարագրելով խնդիրն ու կցել սքրինշոթը։«Viber-ը ձգտում է օգտատերերին տրամադրել մատչելի եւ անվտանգ հաղորդակցության հնարավորություն, անկախ նրանց գտնվելու վայրից։ Viber-ի բոլոր հաղորդագրությունները ծածկագրված են «վերջից վերջ» կոդավորմամբ (End-to-end encryption): Տվյալների փոխանցման այս մեթոդը ենթադրում է, որ միայն հաղորդակցվող կողմերը կարող են տեսնել բովանդակությունը: Կոդավորման բանալիները պահվում են օգտատերերի հեռախոսներում, եւ ոչ ոք չի կարող հասանելիություն ստանալ: Viber-ը չի պահում բովանդակությունը նաեւ իր սերվերներում. բոլոր հաղորդագրությունները ջնջվում են հասցեատիրոջն առաքվելուց հետո: Rakuten Viber ընկերությունն անընդհատ կատարելագործում է օգտատերերին պաշտպանելու իր ներքին մեխանիզմներն ու գործիքները»,- նշել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 1541