Հայրենիքի պաշտպանների համար ՊԵԿ-ում կազմակերպվել են դասընթացներ

19.07.2021 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ:

Շուրջ մեկ ամիս տեւողությամբ ուսումնական կուրսի մասնակիցները ձեռք կբերեն հարկային, մաքսային օրենսդրության եւ ընթացակարգերի վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ եւ գիտելիքներ:

ՊԵԿ-ում նշել են, որ անվճար դասընթացներ կազմակերպելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլին, Կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» այցի ժամանակ»։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարի վերաբերյալ: ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջեւ համագործակցության հուշագիրը կնքվել է մայիսին։

«ՊԵԿ ուսումնական կենտրոնը Հայրենիքի պաշտպանների համար ընդլայնել է նաեւ կրթական ծրագրերի ուղղվածությունը, ներառելով նաեւ հաշվապահական հաշվառում՝ գործարարների մոտ աշխատելու հնարավորությամբ: Մեկ ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցներին կմատուցվի գիտելիքների հիմնական շտեմարանը, որը լիարժեք կբավարարի բիզնես ոլորտում հաշվապահ աշխատելու համար»,- նշել են ՊԵԿ-ում:

Հենաշարժողական դժվարություն ունեցող տղաների համար դասընթացները կազմակերպվում են առցանց: Երեք ուղղությամբ անցկացվող ուսումնական ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:

Դիտում՝ 1531
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW