Երկարաժամկետ ֆինանսավորման պակասը եւ բյուրոկրատական խոչընդոտներն ամենամտահոգիչն են հայ գործարարների համար
11.07.2008 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Այս տարի հայ գործարարներն իրենց բիզնեսի ընդլայնման ճանապարհին## առանձնացնում են երկու հիմնական արգելք` երկարաժամկետ ֆինանսավորման պակասը եւ բյուրոկրատական խոչընդոտները:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիո” ընկերության մարկեթինգի բաժնում, “Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլի” միջազգային գործարար հաշվետվության համաձայն, Հայաստանի մասնավոր հատվածի հարցված ներկայացուցիչների 35%-ը մտահոգված են երկարաժամկետ ֆինանսավորման պակասով, իսկ 28%-ը` բյուրոկրատական խոչընդոտներով:
2007թ.-ին այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 38% ու 23%:
Այս տարի հարցված հայ գործարարների 14%-ը մտահոգված են ապրանքների ու ծառայություների նկատամբ պահանջարկի նվազմամբ: Անցած տարի այդ ցուցանիշը կազմում էր 10%: Պահանջարկի նվազման միտում է նկատվում նաեւ համաշխարհային մասշտաբով. 2007թ.-ին այդ խնդիրն անգհանգստացնում էր հարցվածների 29%-ին, այս տարի տվյալ ցուցանիշը կազմում է 31%:
Բիզնես ծավալելու հիմնական արգելքը համաշխարհային մասշտաբով հանդիսանում է մասնագիտացված աշխատուժի պակասը. այս տարի տվյալ խնդրին իրենց ուշադրությունը շեշտադրում են հարցվածների 37%-ը` 2007թ.-ի 34%-ի փոխարեն:
Նշանակալի է, որ մասնագիտացված աշխատուժի ներգրավման հարցում հայկական ընկերությունները ցուցադրում են ավելի հուսադրող արդյունքներ: Մասնավորապես, այս տարի այդ խնդիրն անհանգստացնում է հարցվածների 19%-ին` 2007թ.-ի 26%-ի փոխարեն:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: