Հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանի «Ա-Պրոպերտի» ընկերությունը մտադիր է մասնավոր երկաթգիծ կառուցել Յակուտիայում գտնվող Էլգայի ածխի հանքավայրից դեպի Օխոտսկի ծով՝ ածխի արտահանման նպատակով: Այս մասին RBC-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Անաստասիա Խարիտոնովան։ Էլգայի հանքավայրի 95%-ը պատկանում է «Ա-Պրոպերտի» ընկերությանը, եւս 5%-ը՝ «Ռոստեխին»:Ինչպես նշել է Խարիտոնովան, երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 500 կմ, որի միջոցով հնարավոր կլինի մատակարարել տարեկան 30 միլիոն տոննա ածուխ: Ըստ Ազգային վարկանիշային գործակալության կառավարիչ տնօրեն Սերգեյ Գրիշունինի գնահատականի՝ երկաթգիծը նավահանգստի հետ միասին «Ա-Պրոպերտի» ընկերությանը կարող է արժենալ $2,5-3 միլիարդ: Խարիտոնովան չի մեկնաբանել ներդրումները:Այս նախագծի մասին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը հիշատակել է հուլիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Պուտինն ասել է, որ առաջին անգամ է լսում դրա մասին, սակայն հանձնարարել է նպատակահարմարության դեպքում իրականացնել նախագիծը՝ կարեւորելով ածխի մատակարարման տրանսպորտային հնարավորությունների ավելացումը:Banks.am-ը հիշեցնում է, որ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «Ռուսաստանի 2021թ. ամենահարուստ 200 գործարարների» վարկանիշում Ալբերտ Ավդոլյանը զբաղեցրել է 115-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է $1 միլիարդ․ անցած տարվա համեմատ Ավդոլյանի ունեցվածքն ավելացել է $200 միլիոնով: Tweet Դիտում՝ 3340