Հայկական ծագումով 9 գործարար՝ Forbes-ի ՌԴ մեծահարուստների վարկանիշում
22.04.2021 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Վարկանիշի 40-րդ հորիզոնականում «Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան)՝ $3,5 մլրդ կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքն ավելացել է $100 միլիոնով:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ $3.3 մլրդ կարողությամբ զբաղեցրել է ցուցակի 46-րդ տեղը: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքն ավելացել է $800 միլիոնով:
Fix Price-ի տնօրենների Խորհրդի անդամ Արտյոմ Խաչատրյանը՝ $3.1 մլրդ կարողությամբ զբաղեցրել է վարկանիշի 49-րդ տեղը: Նա առաջին անգամ է ընդգրկվել ցուցակում:
Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեեւը (Օհանջանյանց) հայտնվել է վարկանիշի 73-րդ հորիզոնականում՝ $1.9 մլրդ կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրա կարողությունն ավելացել է $100 միլիոնով:
Մասնավոր ներդրող Ալբերտ Ավդոլյանը 115-րդ տեղում է, նրա կարողությունը գնահատվում է $1 մլրդ: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքի չափն ավելացել է $200 միլիոնով:
Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է ցուցակի 116-րդ տեղը: Նրա ունեցվածքն ավելացել է $50 միլիոնով եւ կազմել $1 մլրդ:
Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնք ներկայացնում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերությունը, զբաղեցրել են համապատասխանաբար 141-րդ եւ 142-րդ տեղերը, յուրաքանչյուրը՝ $850 մլն կարողությամբ: Անցած տարվա համեմատ՝ նրանց կարողությունն ավելացել է $150-ական միլիոնով:
ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների Խորհրդի նախագահ Դավիթ Յանը զբաղեցրել է 174-րդ տեղը: Նրա կարողությունը կազմել է $700 մլն: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքն ավելացել է $100 միլիոնով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: