Հայաստանն ԱՄԷ քաղաքացիների համար արձակուրդն անցկացնելու նախընտրելի ուղղություն է

13.07.2021 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԱՄԷ #այցելություն
Արաբական անգլալեզու Gulfnews պարբերականը հայտնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) քաղաքացիների համար գալիք տոներն անցկացնելու նախընտրելի վայրերն են Հայաստանը, Վրաստանը եւ Սերբիան:

Արդեն հայտնի է, որ Իդ ալ Ադհա մուսուլմանական զոհաբերության տոնի եւ Արաֆաթի օրվա կապակցությամբ հուլիսի 19-ից 22-ը ԱՄԷ քաղաքացիների համար ոչ աշխատանքային կլինեն, որոնց կգումարվեն նաեւ շաբաթավերջի հանգստյան օրերը: ԱՄԷ քաղաքացիները հուսով են 6-օրյա ամառային պատշաճ հանգիստ անցկացնել, որը նախորդ տարի խաթարվել էր համավարակի պատճառով:

Հղում կատարելով տուրիզմի ոլորտի իրենց աղբյուրին՝ պարբերականը հայտնում է, որ դեպի Հայաստան, Վրաստան եւ Սերբիա տուր փաթեթների մի մասն արդեն վաճառված է:

«Այս երկրները լիարժեք կերպով օգտագործել են ճանապարհորդների՝ պարտադիր ինքնամեկուսացումից ազատ լինելու պահանջը: Կարեւոր գործոն են նաեւ առաջարկվող սակագները»:

Հոդվածում նաեւ շեշտադրվում է եվրոպական երկրներ մեկնելու դժվարությունները՝ ԱՄԷ քաղաքացիների համար վիզա ստանալու տեսանկյունից:

«Միայն Եվրոպան չէ, որ ցույց է տալիս իր աներեւակալիորեն դժվարամատչելի ուղղություն լինելը: Թուրքիան եւս լրացուցչի բյուրոկրատական պահանջների շերտ է սահմանել Ստամբուլ ճամփորդողների համար»,- գրում է պարբերականը:
Դիտում՝ 1660

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW