Փոխնախարար. Լիզինգը Հայաստանում դեռեւս ամբողջությամբ կայացած չէ

12.07.2021 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արման Խոջոյան #Արսեն Բազիկյան #լիզինգ
«Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հույս է հայտնել, որ ասոցիացիան կդառնա այն ուժը, որը խնդիրների բարձրացման, ներուժի ճիշտ գնահատման եւ առաջարկությունների ներկայացման միջոցով կփոխանցի ոլորտի մեծամասնության կարծիքը:

Արման Խոջոյանը խոսել է ՀՀ-ում արդեն գործող գյուղատնտեսական տեխնիկայի եւ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական օժանդակության ծրագրերից եւ նշել, որ 2020թ.-ին տրամադրված լիզինգի պորտֆելը 2019թ.-ի համեմատ աճել է երկու անգամ, 2021 թվականի վեց ամսվա տվյալներով ծրագրից օգտվողների թիվը նույնպես աճում է։

«Լիզինգը նոր գործիք է ֆինանսական շուկայում, որը Հայաստանում դեռեւս ամբողջությամբ կայացած չէ, հետեւաբար՝ չի կիրառվում աշխարհում ընդունված տրամաբանությամբ։ Վստահ եմ՝ լիզինգով զբաղվող կազմակերպությունների եւ ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքով կնպաստենք Հայաստանում դրա կայացմանը»,- հավելել է նախարարի տեղակալը։

«Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ է նշանակված Արսեն Բազիկյանն էլ հույս է հայտնել, որ  համատեղ ջանքերով հնարավոր կլինի բարձրացնել այս կարեւոր գործիքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսության մեջ եւ ընդլայնել դրա զարգացման աշխարհագրությունը։
Դիտում՝ 1193

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW