Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար Card to card փոխանցումների ակցիան՝ նոր ձեւաչափով

09.07.2021 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Visa #Card to card
Կոնվերս Բանկը շարունակում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ Քարտից քարտ փոխանցումների ակցիան՝ այլ ձեւաչափով:  

Ակցիայի շրջանակում՝ մինչեւ 31.07.2021թ. ներառյալ, ՀՀ-ից դուրս թողարկված Visa վճարային  քարտերին/քարտերից ամենաշատ Card to card փոխանցումներ կատարած կամ ստացած 10-ական քարտապաններ կստանան Երեւան Պարկի 2-ական տոմս:

Փոխանցումներ կարելի է իրականացնել Կոնվերս Բանկի Վճարային պորտալով եւ Մոբայլ բանկ համակարգով:

Բանկում նշել են, որ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Card ot Card փոխանցումների նախորդ ակցիան ավարտվել է հունիսի 26-ին: Դրա շրջանակում ֆինանսական այդ կազմակերպությունը  ՀՀ բանկերի Visa քարտապաններին էր առաջարկել կատարել քարտից քարտ փոխանցումներ Հայաստանից դուրս թողարկված ցանկացած Visa քարտի կամ ստանալ փոխանցում եւ ստանալ 1000 դրամի չափով քեշբեք:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3927
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW