Հայաստանի երրորդ բջջային օպերատորը 2 տարվա ընթացքում պետք է 200 մլն եվրո ներդնի

11.07.2008 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը## /ՀԾԿՀ/ հուլիսի 16-ին կքննարկի բջջային կապի երրորդ օպերատրին արտոնագրի տրամադրման մրցույթի կազմակերպման փաթեթը:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է ՀԾԿՀ հեռահաղորդակցային բաժնի պետ Գեւորգ Գեւորգյանը:

Ըստ փաթեթի, մրցույթին մասնակցել հավակնող ընկերությունը պետք է վճարի 10 հազար եվրո, իսկ արտոնագրի ձեռք բերման նվազագույն գումարը պետք է կազմի 10 մլն եվրո:

Փաթեթի պայմանները նախատեսում են այն ընկերությունների մասնակցությունը մրցույթին, որոնք բջջային կապի ոլորտում աշխատանքային փորձ ունեն եւ ունակ են Հայաստանում արտոնագիր ստանալու պահից հետո 2 տարվա ընթացքում 200 մլն եվրոյի չափով ներդրումներ կատարել:

Նոր օպերատորին կտրվեն բջջային կապի հետեւյալ կոդերը. + 374 0 55 եւ 374 0 95:

Մրցութային փաթեթի ամբողջական տարբերակը տեղադրված է ՀԾԿՀ պաշտոնական կայքում` www.psrc.am:

Ներկայումս Հայաստանում գործում են երկու բջջային օպերատորներ` “Բիլայնն” ու “ՎիվաՍելլը”:

Դիտում՝ 6742

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW