Moody's-ը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը՝ սահմանելով այն «կայուն»

07.07.2021 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #Ամերիաբանկ
Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ վերանայելով հեռանկարը եւ սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:

«Բանկի ավանդների վարկանիշերի վերահաստատման եւ հեռանկարի փոփոխության հիմքում ընկած են բանկի ճկուն եւ արդյունավետ աշխատանքը բարդ ժամանակներում, ակտիվների կայուն որակը, ֆինանսական միջոցների ներգրավման բազան, ինչպես նաեւ  շահութաբերության աճող ցուցանիշներն ու բարձր իրացվելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայն Moody’s գործակալության՝ Ամերիաբանկի ակտիվների որակը կմնա կայուն շնորհիվ բանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման եւ արտարժույթով արտահայտված վարկերի գծով նվազեցված ռիսկի: Ըստ գործակալության սպասումների, Ամերիաբանկի շահութաբերությունը կշարունակի աճել, մինչդեռ կորուստների կլանման ունակությունը կմնա կայուն: Ակնկալվում է, որ բանկի իրացվելիության եւ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցվածքը կմնա կայուն ֆինանսավորման դիվերսիֆիկացման, բարձր իրացվելիության եւ իրացվելիության այլընտրանքային աղբյուրներին հասանելիության շնորհիվ:

«Կայուն» հեռանկարն արտացոլում է Moody’s-ի ակնկալիքներն առ այն, որ Ամերիաբանկը կպահպանի բարելավված վճարունակությունը, իսկ բանկի ակտիվների որակը եւ կապիտալը կմնան կայուն:
Դիտում՝ 2805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW