Քննարկվել են երկաթուղային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները

02.07.2021 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Ալեքսեյ Մելնիկով #զբոսաշրջության ֆեդերացիա
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) եւ Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան քննարկել են երկաթուղային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հյուրերին ներկայացրել է երկաթուղու տուրիստական ներուժը, Գյումրիի երկաթուղային հանգույցի զարգացման ընթացիկ կամ նախատեսվող ծրագրերը, Վրացական երկաթուղու հետ համատեղ զբոսաշրջային հնարավորությունները:

«Այս ամիս Հայաստան են բերվելու եւս երկու նոր էլեկտրագնացքներ, որոնք համալրելու են Երեւանի եւ Գյումրիի միջեւ գործող նոր էքսպրես էլեկտրագնացքների շարքը: Արդեն այսօր Գյումրիի զբոսաշրջային ուղղությունը բավականին պահանջված է Հայաստանի քաղաքացիների եւ հյուրերի կողմից: Այս առումով մեր առջեւ խնդիր է դրված դիվերսիֆիկացնել եւ բարելավել երկաթուղու կողմից մատուցվող ծառայությունների որակը»,- նշել է Ալեքսեյ Մելնիկովը:

Տուրօպերատորների առաջադրած հիմնական խնդիրները վերաբերել են առանցքային երկաթուղային կայարանների հիման վրա տրանսպորտային հանգույցների զարգացմանը:

Մասնավորապես, քննարկվել են Գյումրու երկաթուղային կայարանի՝ որպես տրանսպորտային հանգույցի, զարգացման հնարավորությունները, կայարանի կապը Գյումրիի օդանավակայանի հետ, «մեկ տոմսի» գաղափարը, տուրօպերատորների կողմից ՀԿԵ-ի եւ նույնիսկ Վրացական երկաթուղու տոմսերի վաճառքի հնարավորությունը, «անիվների վրա» զբոսաշրջության զարգացումը:
Դիտում՝ 2783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW