Հուլիսի 1-ին գործարկվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում իրականացված թվային առաջին նախագիծը՝ «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգը, հաղորդում է Banki.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը: Ծառայությունը գործատուներին եւ աշխատանք փնտրողներին հնարավորություն կտա հասանելիություն ստանալ Միության բոլոր անդամ պետությունների թափուր աշխատատեղերի ազգային շտեմարաններին: Միաժամանակ, քաղաքացիների անձնական տվյալներն ամբողջովին պաշտպանված են, քանի որ դրանք չեն փոխանցվում «Աշխատանք առանց սահմանների» համակարգի միջոցով:«Հուսով եմ, որ «Աշխատանք առանց սահմանների» նախագիծը կդառնա գործիքներից մեկը` կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից մեր ընդհանուր աշխատաշուկան վերականգնելու համար: Ըստ էության, սա առաջին քայլն է ԵԱՏՄ քաղաքացիների զբաղվածության ոլորտում թվային լիարժեք էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:Ակնկալվում է, որ որոնման համակարգի աշխատանքի մեկ տարվա ընթացքում դրանից կօգտվի առնվազն կես միլիոն մարդ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը պարբերաբար վերահսկելու է «Աշխատանք առանց սահմանների» նախագծի շահագործումն ու զարգացումը:ԵԱՏՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի թվային չափումը կշարունակի ընդլայնվել: Մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով նախատեսում է Միության անդամ պետությունների քաղաքացիների զբաղվածության ոլորտում թվային ծառայությունների մի ամբողջ էկոհամակարգի ձեւավորում, որը կկոչվի «Աշխատանքի եվրասիական բորսա»: 28.08.2020 | 12:43 Ներկայացվել է «Աշխատանք առանց սահմանների» նախագծի հաշվետվությունը «Կարեւոր է, որ նախագիծն այստեղ կանգ չի առնում: Արդեն սկսվել է քննարկումը թվային էկոհամակարգի զարգացման ծրագրի եւ այնպիսի ծառայությունների իրականացման վերաբերյալ, ինչպիսիք են տեղեկատվական աջակցություն գործատուներին եւ աշխատանք փնտրողներին, էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր, մասնագիտական կողմնորոշման դիագնոստիկա, դասընթացների եւ այլ հարակից ծառայությունների մարկետփլեյս, բջջային հավելվածի գործարկում եւ այլն»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը: Tweet Դիտում՝ 2256