Սբերբանկը գործարար սոցիալական ցանց է գործարկել

01.07.2021 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #Rabota.ru #Insider
Սբերբանկին պատկանող Rabota.ru աշխատանքի տեղավորման պորտալը գործարկել է Insider գործարար սոցիալական ցանցը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Ըստ Google Play-ի, Insider բջջային հավելվածը փորձարկվում է 2021 թվականի մարտից: Նախագծի առանձնահատկությունը կդառնան «ինսայդները»՝  հրապարակումներ, որոնցում օգտատերերը փնտրում են բիզնես գործընկերներ, աշխատանք, ներդրողներ կամ իրենց փորձը առաջարկում շուկային:

Ի տարբերություն ամերիկյան LinkedIn գործարար սոցիալական ցանցի, Insider-ը կլինի բաց համակարգ, որի օգտատերերը կկարողանան իրենց այցեքարտերն օգտագործել նաեւ այլ սոցիալական ցանցերում եւ մեսենջերներում: LinkedIn-ը 2016-ի հոկտեմբերից արգելափակված է Ռուսաստանում՝ երկրի տարածքում ռուսաստանցիների տվյալները տեղայնացնելուց հրաժարվելու համար:

Նոր ծառայությունը նախատեսվում է առաջ մղել Սբերի էկոհամակարգի միջոցով, Rabota.ru-ի օգտատերերին նաեւ կառաջարկվի օգտահաշիվ ստեղծել սոցիալական ցանցում:

Սբերբանկը Rabotu.ru նախագիծը ձեռք է բերել 2019-ի հունիսին 1,2 միլիարդ ռուբլով:
Դիտում՝ 2409

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW