IDBank-ի նոր առաջարկը բիզնեսին
01.07.2021 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

Բիզնես վարկը տրամադրվում է հիմնական եւ/կամ շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով հետեւյալ ոլորտների զարգացման եւ խթանման համար՝
- գյուղատնտեսություն,
- գյուղմթերքների վերամշակում,
- զբոսաշրջություն,
- արտահանում,
- արդյունաբերություն:
Վարկային միջոցներից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված այն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք վերը նշված ոլորտներում գործունեություն են ծավալում առնվազն 6 ամիս:
Եվրոպական ներդրումային բանկի «Մասնավոր ոլորտի ֆինանսավորում» երրորդ վարկային ծրագրին միանալով՝ IDBank-ն առաջարկում է 5 մլն ՀՀ դրամից մինչեւ 500 մլն ՀՀ դրամ վարկեր, ընդ որում` կախված բիզնես նախագծից՝ վարկի չափը կարող է գերազանցել նշված գումարը: Վարկերը տրամադրվում են առավելագույնը 90 ամիս ժամկետով, վարկի մայր գումարի մարման մինչեւ 30 ամիս արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 8 - 9․5% է, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը՝ 9.5%:
Վարկի պայմաններին եւ դիմելու կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ IDBank-ի կողմից բիզնեսին առաջարկվող բոլոր հնարավորությունների մասին տեղեկանալ կարող եք այստեղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: