Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նոր տնօրեն ունի

01.07.2021 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #Կարոլին Գեգինատ

Հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն է նշանակվել Կարոլին Գեգինատը։

2003 թվականից ի վեր Գեգինատը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում, Միջազգային ֆինանսական կորպորացիայում (ՄՖԿ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ):

Վերջերս աշխատել է որպես Համաշխարհային բանկի՝ Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի գլխավոր տնտեսագետ, իսկ մինչ այդ չորս տարի ղեկավարել է «Հարավային Աֆրիկայում հավասար աճի, ֆինանսների եւ հաստատությունների» ծրագիրը։

Գեգինատը Գերմանիայի քաղաքացի է, տնտեսագիտության եւ միջազգային գործարար կառավարման կրկնակի մագիստրոսի աստիճան է ստացել Քյոլնի համալսարանում եւ գիտական աստիճան՝ տնտեսագիտական քաղաքականության հետազոտությունների ոլորտում Քիլի համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտում։

Դիտում՝ 5989

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW