ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»

30.06.2021 | 19:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Ամառային ավանդ» #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2021թ․ հուլիսի 1-ից մեկնարկում է «Ամառային ավանդ» ակցիան եւ առաջարկում հաճախորդներին մինչեւ 2021թ․հուլիսի 31-ը ձեւակերպել ՀՀ դրամով ավանդ՝ շահավետ պայմաններով:

Ավանդը ձեւակերպվում է սկսած 50 հազ․ ՀՀ դրամ գումարից, 4.60%-ից մինչեւ 9.50% տոկոսադրույքով՝ համալրման անսահմանափակ հնարավորությամբ եւ առանց ելքագրումների: Ավանդի տոկոսագումարների վճարումը նախատեսված է ժամկետի ավարտին:

«Ամառային» ավանդը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստանալ հաշվեգրված տոկոսների մի մասը՝ նույնիսկ վերջինիս վաղաժամկետ դադարեցման դեպքում: Սկսած ավանդի սպասարկման ժամկետի 91-րդ օրվանից՝ ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում տոկոսները պահպանվում են տվյալ ավանդատեսակի՝ համապատասխան ժամկետի համար գործող տոկոսադրույքից (-1%) տոկոսադրույքով:

«Այսպիսով, «Ամառային» ավանդի շրջանակում, եթե Ձեր ավանդը բանկում սպասարկվում է 90 օր կամ ավելի, Դուք հնարավորություն ունեք այն վաղաժամկետ դադարեցնել Ձեզ հարմար ցանկացած պահի՝ ընդ որում պահպանելով հաշվեգրված տոկոսների զգալի մասը:

Ավանդատուներին, ովքեր կնքել են 1 միլիոն ՀՀ դրամից ավելի գումարի չափով պայմանագիր, տրամադրվում են արտոնյալ պայմաններով պրոդուկտներ հաճախորդի ընտրությամբ՝ Mastercard Gold վճարային քարտ՝ ավանդի գործողության ընթացքում ամսական անվճար սպասարկման եւ բանկի բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորությամբ կամ պահատուփ ձեւակերպելու հնարավորություն՝ բանկում գործող սակագնից 30% զեղչի չափով (քանակը սահմանափակ է)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է  ձեւակերպել ավանդ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:  

* Ավանդի տարեկան եկամտաբերությունը կազմում է 4.54% -ից մինչեւ 9.47%:
Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW