Հայէկոնոմբանկն ամփոփել է 2020 թվականի արդյունքները
30.06.2021 | 19:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայէկոնոմբանկ



• Ակտիվների 14.3% աճ` կազմելով 320.8 մլրդ դրամ
• Հաճախորդներին տրված վարկերի 9.8% աճ` կազմելով 193.3 մլրդ դրամ
• Բանկի պարտավորությունների 15.7% աճ` կազմելով 279.2 մլրդ դրամ
• Ընդհանուր կապիտալի 5.4% աճ` (հիմնականում կանոնադրական կապիտալի համալրման եւ ձեւավորված շահույթի հաշվին)` կազմելով 41.6 մլրդ դրամ
• Շահույթի 44.2% աճ` կազմելով 4.8 մլրդ դրամ
Բանկում նշել են, որ հաշվետու տարում եւս վարկային պորտֆելը պահպանել է ավանդական բարձր որակը, եւ խնդրահարույց վարկերը 2020թ. տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 1.34%:
2020թ. ընթացքում բանկը ՎԶԵԲ (EBRD), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), SIMBIOTICS S.A., BLUEORCHARD FINANCE S.A-ի եւ այլ առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է մոտ 67.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ՝ ուղղված ՀՀ-ում ՄՓՄՁ ծրագրերի զարգացմանը:
Հաշվետու տարում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված պետական աջակցության շրջանակներում, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես՝ 65,000–ից ավելի ֆիզ. անձ հաճախորդի տրամադրվել է վարկային արձակուրդ, իսկ 1,000-ից ավելի իրավ. անձ հաճախորդի համար իրականացվել է դրամական հոսքերին հարմարեցված վարկերի մարման գրաֆիկների փոփոխություն: Ընդհանուր առմամբ, բանկի միջոցով Կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվել է ավելի քան 15.0 մլրդ դրամի վարկ՝ ցածր կամ զրոյական (սուբսիդավորվող) տոկոսադրույքներով:
2020թ.-ի արդյունքների ամփոփման ժամանակ առանձնացվեց նաեւ բանկի սպասարկման արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրային համակարգերի, մասնավորապես, «Online Banking» հարթակի եւ «Mobile Banking» հավելվածի նոր տարբերակների գործարկումը: Նախորդ տարում ընդլայնվեց նաեւ Բանկի մասնաճյուղային ցանցը՝ 2 նոր՝ «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» եւ «ՔԱՆԱՔԵՌ» մասնաճյուղերի գործարկմամբ՝ հասցնելով դրանց ընդհանուր քանակը 53-ի:
«Առաջիկայում եւս ամրապնդելու ենք դիրքերը շուկայի բոլոր հատվածներում՝ մասնակից դառնալով տնտեսության զարգացման եւ կայունացման գործընթացին` մեր գործընկերների համար մնալով որպես վստահելի ֆինանսական կառույց»,- իր խոսքում նշել է բանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:
«Զարգացմանը զուգահեռ՝ բանկը շարունակում է շահաբաժինների վճարման, ինչպես նաեւ տարբեր սոցիալական եւ բարեգործական ծրագրերին մասնակցության ավանդույթը»,- իր ելույթում նշել է բանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը՝ բանկի գործունեության մեջ կարեւորելով կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության եւ ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի կիրառումն ու ռազմավարական ծրագրով նախանշված կայուն զարգացման ապահովումը:
«Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բաժնետերերին, հաճախորդներին շարունակական վստահության եւ աջակցության համար»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
2021թ. հունիսի 29-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 43.3 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը՝ մոտ 42.5 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 338.7 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 207.7 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` մոտ 56.2 մլրդ դրամ, շահույթը` ավելի քան 1.2 մլրդ դրամ: Բանկն ունի 54 մասնաճյուղ (ներառյալ Գլխավոր գրասենյակը) Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում:
Վերջին լուրեր
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
27.03.2025 | 12:19 Նորություններ
Օվերչուկ. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: