Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ընդլայնում է «Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանց» (STAN) ծրագիրը: Այն նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրներից հայ նշանավոր մասնագետների՝ գաղափարից մինչեւ սաղմնային փուլերում գտնվող, գիտական եւ տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող հայկական ստարտափներում ներդրումներ իրականացնելու համար։Նախապատվությունը տալով արհեստական բանականության (ԱԲ) հենքով լուծումներ առաջարկող ստարտափներին՝ STAN-ը առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով. 1. Ավանդական հրեշտակային ներդրումներ. ներդրումներ նախասաղմնայինից մինչեւ սաղմնային փուլերում գտնվող, գիտական եւ տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափներում:2. Կանանց ձեռներեցություն. ներդրումներ կազմավորման վաղ փուլում գտնվող եւ կանանց կողմից ղեկավարվող ստարտափներում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու նպատակով:3. Moonshot նախագծեր․ ներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ եւ խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար:«STAN-ն ընդլայնում է իր գործունեությունը ինչպես ներդրումային նոր ուղղություններ առաջարկելով, այնպես էլ համալրելով իր հրեշտակների ցանցը: Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներից 6 նոր հրեշտակ ներդրողներ միացան STAN-ին՝ ընդհանուր անդամների թիվը հասցնելով 31-ի: Մայիսի վերջին կայացած փիչինգի ընթացքում ինը ստարտափ Ավանդական հրեշտակային ներդրումներ ուղղությունից, երկուսը՝ Moonshot նախագծերից եւ չորսը՝ Կանանց ձեռներեցություն ուղղությունից ներկայացրեցին իրնեց գաղափարները։ Ներկայումս հրեշտակ ներդրողները որոշ ստարտափների հետ արդեն իսկ քննարկում են ներդրումների հնարավորությունները: Շուտով կհայտարարենք կատարված գործարքների մասին»,- ասել է FAST-ի նորարարությունների առաջատար վերլուծաբան Հայկազ Արամյանը: Tweet Դիտում՝ 2976