Թվային ռուբլու փորձարկմանը կմասնակցի 12 բանկ

30.06.2021 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի ԿԲ #թվային ռուբլի #փորձարկում
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 12 բանկերից բաղկացած պիլոտային խումբ է ստեղծել՝ թվային ռուբլու հարթակը փորձարկելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի մամուլի հաղորդագրությունը:

«Ձեւավորվել է թվային ռուբլու փորձարկման առաջին պիլոտային խումբը: Խմբում ընդգրկված է 12 բանկ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել պիլոտային նախագծին եւ համապատասխան նամակներ են ուղարկել Ռուսաստանի բանկին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկը նշում է, որ թվային ռուբլու հարթակի նախատիպի մշակումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերին, իսկ փորձարկումները կսկսվեն 2022-ի հունվարին: «Դա տեղի կունենա տարվա ընթացքում մի քանի փուլով: Այս աշխատանքի արդյունքների հիման վրա կձեւավորվի թվային ռուբլու ներդրման ճանապարհային քարտեզ»,- տեղեկացրել է կարգավորիչը:

Առաջին փուլում նախատեսվում է փորձարկել թվային ռուբլու թողարկումը եւ մի շարք այլ գործարքներ: Ապագայում նախատեսվում է ընդլայնել փորձարկվող գործարքների ցանկը, ինչպես նաեւ ավելացնել պիլոտային նախագծի մասնակիցների թիվը:

Պիլոտային խմբի մասնակիցների թվում են՝ ՎՏԲ-ն, Սբերբանկը, «Թինկոֆ»-ը, Ալֆա-բանկը, Գազպրոմբանկը, Պրոմսվյազբանկը եւ այլն:



Banks.am-ը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա ապրիլին Ռուսաստանի ԿԲ-ն կողմորոշվել էր թվային ռուբլու ներդրման մոդելի հարցում. այն աջակցություն էր ստացել նախագծի քննարկմանը մասնակցած բանկերի 84%-ի կողմից:
Դիտում՝ 1615
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW