ՎԶԵԲ-ն այս տարի Հայաստանում 4% տնտեսական աճ է ակնկալում

29.06.2021 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #զեկույց #տնտեսական աճ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանը կունենա 4% տնտեսական աճ, իսկ 2022 թվականին այդ ցուցանիշը կկազմի 5%:

Այս մասին ասված է ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների վերջին զեկույցում, որը լույս է տեսել այսօր:

Զեկույցում նշվում է, որ Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում զարգացող տնտեսությունների վերականգնումն արագանում է Covid-19 համավարակից հետո, եւ 2021 թվականին 4.2% աճ է ակնկալվում:

Սա վերանայված կանխատեսում է 2021-ի համար՝ 2020-ի հոկտեմբերով թվագրված իր նախորդ զեկույցում բանկը կանխատեսել էր 3.6% աճ: 2022-ին ՎԶԵԲ-ը ակնկալում է հետագա կայուն ընդլայնում` 3.9% աճով:

Համաձայն ՎԶԵԲ-ի զեկույցի՝ այս տարի Վրաստանում կանխատեսվում է 4.5% տնտեսական աճ (2022-ին՝ 5.5%), Ադրբեջանում՝ 2% (2022-ին՝ 2.5%), Ռուսաստանում՝ 3.3% (2022-ին՝ 3%), Թուրքիայում՝ 5.5% (2022-ին՝4%):

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճն այս տարի գնահատել է 3.4%: Բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարները» զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2022-ին եւ 2023-ին կկազմի համապատասխանաբար 4.3% եւ 5.3%:
Դիտում՝ 1367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW