IFC-ն Հարավային Կովկասի տարածաշրջանային նոր տնօրեն ունի

28.06.2021 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#IFC #Հարավային Կովկաս #Իվանա Ֆերնանդես Դուարտե
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն է նշանակել Իվանա Ֆերնանդես Դուարտեն։

Նրա հիմնական աշխատավայրը լինելու է Թբիլիսիում, որտեղից վերահսկելու է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում իրականացվող գործառնությունները։

Միջազգային ֆինանսների բնագավառում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Ֆերնանդես Դուարտը Սլովակիայի քաղաքացի է: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում եւ Սիթի Գրուփում։
 
 «Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային նորանշանակ տնօրենի դերն առանցքային է լինելու, քանի որ այս երկրները լուծում են համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներ»,- ասել է IFC-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վիբկե Շլոմերը։
 
«Թեեւ համավարակը դանդաղեցրել է աճի հեռանկարները, մասնավոր հատվածի դերակատարումը վերականգնման փուլում վճռորոշ է լինելու։ Ներկայիս իրավիճակում IFC-ի առաջնահերթությունը Հարավային Կովկասում լինելու է կանաչ եւ կայուն վերականգնմանն օժանդակելը՝ շեշտադրելով կլիմայի փոփոխության, թվայնացման եւ կապիտալի շուկաների զարգացման հարցերը»,- իր հերթին նշել է Իվանա Ֆերնանդես Դուարտեն։
Դիտում՝ 1382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW