Citigroup-ը կրիպտոարժութային ստորաբաժանում է ստեղծում

25.06.2021 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Citigroup #կրիպտոարժույթ #բլոկչեյն
Citigroup ֆինանսական կոնգլոմերատը հայտարարել է կրիպտոարժույթներին եւ բլոկչեյնին ուղղված ստորաբաժանման ստեղծելու մասին, հայտնում է RBC-ն:

Նոր խումբը ստացել է Digital Assets Group անվանումը եւ կմտնի Citi Global Wealth Investment-ի ակտիվների կառավարման ստորաբաժանման կազմի մեջ: Խումբը կաշխատի Citigroup-ի այլ ստորաբաժանումների եւ պաշտոնական գործընկերների հետ համատեղ:

Մայիսին բանկի արժութային գլոբալ բաժնի ղեկավար Իտայ Թաքմանը տեղեկացրել էր, որ ընկերությունը հաճախորդների հետաքրքրության աճի ֆոնին դիտարկում է կրիպտոարժութային ծառայությունների գործարկման հնարավորությունը: Թաքմանն ընդգծել էր, որ կառաջարկի նման ծառայություն՝ դրա անվտանգությանը համոզվելուց, ինչպես նաեւ ֆինանսական կարգավորիչներից աջակցություն ստանալուց հետո:

«Անցած շաբաթ ամերիկյան Goldman Sachs բանկը գործընկերություն էր հաստատել Galaxy Digital-ի հետ՝ բիթքոինով գործարքներն ակտիվացնելու համար: Իսկ թվային ակտիվների կառավարման ոլորտում մասնագիտացած New York Digital Investment Group (NYDIG) եւ FS Investments ընկերությունները հայտարարել էին բիթքոին հիմնադրամի ստեղծման մասին, որը կկարողանան օգտագործել միայն Morgan Stanley բանկի հաճախորդները»,- գրում է պարբերականը:
Դիտում՝ 2937

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW