“Արմսվիսբանկը”-ը պատրաստվում է “Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ”-ի պարտատոմսերի թողարկմանը

08.07.2008 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արմսվիսբանկը” պատրաստվում է “Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ”-ի## պարտատոմսերի թողարկմանը` 150 մլն դրամ ծավալով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Արմսվիսբանկի”-ի մարկետինգի բաժնում, բանկը հուլիսի 4-ին ՀՀ Կենտրոնական բանկ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը` պարտատոմսերի ազդագիրը սահմանված կարգով գրանցելու համար:

“Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ” ՓԲԸ-ի և "ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ" ՓԲԸ-ի միջև 2008թ.-ի մայիսի 16-ին կնքվել էր պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման մասին պայմանագիր, համաձայն որի` նախատեսվում է թողարկել եւ տեղաբաշխել 150 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 6000 պարտատոմսեր:

Պարտատոմսերի անվանական արժեքը 25 հազար դրամ է, մարման ժամկետը` 18 ամիս:

Դիտում՝ 6432

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW