ՀԲՄ-ն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կհամագործակցեն
23.06.2021 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԲՄ


Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր:
Հուշագրի նպատակն է հանդես գալ կատարողական վարույթին առնչվող խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններով:
«Բանկերը բավականին մեծ փոխգործակցության դաշտ ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Հուշագիրը կողմերի համար ստեղծում է հարթակ, որն այսուհետ հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով քննարկել եւ լուծումներ տալ օրենսդրության դրույթների կիրարկմանը, տեխնոլոգիական նորագույն լուծումների ներդրման միջոցով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակմանն ու հետագա համագործակցությանն առնչվող հարցերին»,- նշել է ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը:
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի փոխանցմամբ՝ ստորագրված հուշագրի շրջանակներում էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով կստեղծվեն նախադրյալներ, որոնց կիրառման արդյունքում ծառայության գործունեությունը հանրության համար կդառնա առավել թափանցիկ եւ ըմբռնելի։
«ՀՀ առեւտրային բանկերն՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցել մի նախաձեռնության, որի նպատակն է ստեղծել ՀՀ-ում գործող առեւտրային բանկերի եւ նրանց հաճախորդների շահերի եւ անձնական տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ, ապահովել առեւտրային բանկերի մասնակցությամբ կատարողական վարույթների թափանցիկությունը եւ նպաստել վարույթների արդյունավետության եւ ծառայության հաշվետվողականության բարձրացմանը»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել կատարողական վարույթների որոնման ժամանակակից համակարգ, ինչը հնարավորություն կտա արագ, առցանց եղանակով ստանալ տեղեկատվություն հարուցված կատարողական վարույթների եւ դրանց ընթացքի վերաբերյալ:
Ծրագրի իրականացման եւ մատուցված ծառայությունների ձեռքբերման համար ՀԲՄ կտրամադրի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: