Իսրայելի իշխանություններն ընտրել են Ethereum-ի տեխնիկական լուծումներն՝ իրենց կենտրոնական բանկի թվային արժույթը (Central bank digital currency - CBDC)՝ թվային շեկելը ստեղծելու համար: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Globes տեղական թերթում, հաղորդում է Bloomchain.ru-ն:Ավելի վաղ The Jerusalem Post-ը հաղորդել էր, որ Իսրայելը միացել է CBDC-ի թողարկման մրցավազքին: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ տեղական կարգավորիչներն արդեն փորձարկել են ազգային թվային արժույթը:The Jerusalem Post-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրի իշխանությունները քննարկում են CBDC թողարկման հայեցակարգը 2017 թվականից: Ներկայումս ազգային արժույթը փորձարկման փուլում է: 20.04.2021 | 15:37 PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը «Հատկանշական է, որ Իսրայելը միակ երկիրը չէ, որի կարգավորիչներն օգտագործում են Ethereum-ի տեխնիկական լուծումներն՝ իրենց սեփական CBDC-ը մշակելու համար: Ավելի վաղ թվային եվրոյի մշակողները պատմել էին նախագծում ստարտափի գործիքներն օգտագործելու մասին:Ստացվում է, որ Ethereum-ը դարձել է CBDC շուկայի զարգացման մի մասը: Նախկինում շատ այլ կրիպտոնախագծեր փորձում էին մշակողներին առաջարկել իրենց գործիքներն ազգային թվային արժույթներ ստեղծելու համար»,- գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 2266