ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
23.06.2021 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ selcdn.ru

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ մտցնելու փորձերին հակազդելու միջոցները։
Բացատրական տեղեկանքում նշվում է, որ խոսքը գնում է այն արտադրանքի մասին, որը «ԵԱՏՄ անդամ այլ պետությունների անբարեխիղճ անձանց կողմից ՌԴ է ներկրվում երրորդ երկրներ արտահանելու անվան տակ», սակայն մաքսանենգ ապրանքը մնում է Ռուսաստանի տարածքում:
Նմանօրինակ ապօրինի գործողություններին հակազդելու համար առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ Ռուսաստանի օրենսդրության մակարդակով։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: