Սկսվել է ամենամյա “Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ” կոնֆերանսի մասնակիցների ցուցակագրումը

07.07.2008 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թ. հոկտեմբերի 10-14-ին Եգիպտոսում տեղի կունենա## “Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ” տոնական` հինգերորդ բանկային համաժողովը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կոնֆերանսի կազմակերպիչներն են “Պլանետա Դիասպոր” ընկերությունը եւ “Կարմենտուր” տուրիստական գործակալությունը: Գլխավոր հովանավորը Anеlik դրամական փոխանցումների համակարգն է:

Համաժողովը տեղի կունենա Ռուսաստանյան բանկերի միության աջակցությամբ ու քննարկման կներկայացնի մանրածախ բանկային շուկայի զարգացմանն առնչվող ամենաարդիական հարցերը:

www.conf.karmentur.ru կայքում սկսված է կոնֆերանսի մասնակիցների ցուցակագրումը: Կոնֆերանսը տեղի կունենա Խուրգադայում` Tia Heights Le Meridian Makadi Bay 5***** հյուրանոցում:

Մեկ մասնակցի անդամավճարը կազմում է 800 ԱՄՆ դոլար եւ ներառում է Մոսկվա-Խուրգադա-Մոսկվա չվերթի տոմսի, հյուրանոցում բնակության ու սնվելու արժեքը, ապահովագրությունը, աշխատանքային միջոցառումները, էքսկուրսիաներն ու մշակութային ծրագիրը:

Դիտում՝ 10340

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW