ՀԿԵ. Վրաստան մեկնելիս խստորեն հետեւել կորոնավիրուսային սահմանափակումներին

17.06.2021 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Վրաստան #սահմանափակումներ
Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ) ընկերությունը ուղեւորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետեւել կորոնավիրուսային սահմանափակումներին:
 
«Ուղեւորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական երթեւեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) PCR բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:

Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Թեստը նաեւ պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար:

Բոլոր ուղեւորներին խնդրում ենք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվությանը՝ սահմանը հատելիս հնարավոր դժվարություններից խուսափելու համար: Նշենք, որ առաջին ուղերթի երեք ուղևորներին վրացական իշխանությունները իջեցրել էին գնացքից, նրանցից երկուսին՝ PCR թեստերի բացակայության պատճառով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3172

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW