Հունիսի 18-ից կգործի Երեւան-Շորժա էլեկտրագնացքը

16.06.2021 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Ալմաստ-Շորժա #էլեկտրագնացք
«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երեւան)- Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 18-ից՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:

Գնացքը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սեւանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սեւանից՝ 18:00՝ Երեւան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչեւ Սեւանի կայարան եւ 1 000 դրամ մինչեւ Շորժա:
Դիտում՝ 8212

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW