Ռուսաստանում իրավական կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց այդ երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարացվել է մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը: Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում, հաղորդում է RBC-ն:Օտարերկրացիները, ովքեր Ռուսաստան են ժամանել մինչեւ 2020թ. մարտի 15-ը եւ հունիսի 16-ի դրությամբ չունեն օրինական հիմքեր Ռուսաստանում գտնվելու համար, կարող են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը կամ լքել Ռուսաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը:«Մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ՌԴ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կիրառվում ՌԴ-ից հարկադիր արտաքսման մասին որոշումներ»,- նշված է հրամանագրում: Tweet Դիտում՝ 817