ԿԲ-ն վերանայել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը
15.06.2021 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ photolure

Նրա խոսքով` այս կանխատեսումը հիմնականում պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերի ավելի դրական զարգացումներով:
«Արդյունաբերության ոլորտում դրական զարգացումները պայմանավորված են հանքահումքային ապրանքների գների եւ արտահանման ու արդյունահանման ծավալների աճով, իսկ ծառայությունների ոլորտում` տուրիզմի որոշակի ակտիվացմամբ, սակայն այստեղ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,- ասել է ԿԲ նախագահը:
Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքներին՝ նա նշել է, որ «դրանց որոշակի աճ է ակնկալվում»:
Մարտին Գալստյանը նաեւ տեղեկացրել է, որ 2021 թվականի առաջին 5 ամսվա կտրվածքով սպառողական վարկերի աճի տեմպը բացասական է:
«Բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկերն աճել են 13,1%-ով։ Մինչդեռ, առաջին օգտագործման ապրանքների սպառողական վարկերը նվազել են մոտ 4%-ով»,- ասել է նա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: