Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կնքված վարկային պայմանագրի ներքո ներգրավել է վարկային միջոցների հերթական տրանշը՝ 1 մլն դոլարին համարժեք դրամի չափով՝ «Converse4Women» փաթեթի շրջանակում ֆինանսավորում իրականացնելու համար: Փաթեթի շրջանակում իրականացվում է ինչպես սկսնակ (startup), այնպես էլ գործող բիզնեսի ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով՝ մինչեւ 7 տարի ժամկետով, մրցունակ պայմաններով: Դրանից կարող են օգտվել կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի եւ անուղղակի մասնակցությամբ վերջնական շահառուները կանայք են: Առեւտրի, սպասարկման, արտադրության, տուրիզմի եւ գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվող գործարարներին, ձեռնարկատերերին տրամադրվում է նաեւ անվճար ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաեւ առաջարկվում են բանկային պրոդուկտներ՝ արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, «Converse4Women»-ի շրջանակում բանկն առաջարկում է.- Իրավաբանական անձ վարկառուների համար անվճար են ընթացիկ հաշիվների բացումը եւ վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը եւ այլն: - Ֆիզիկական անձ վարկառուների համար անվճար են խնայողական հաշվի բացումը եւ վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/converse4women/Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5274