Բեզոսի հետ տիեզերք թռչելու տոմսը վաճառվել է $28 միլիոնով

14.06.2021 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեֆ Բեզոս #Blue Origin #New Shepard
Blue Origin տիեզերական ընկերությունը, որը ստեղծվել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կողմից, աճուրդում վաճառել է ազատ տեղը New Shepard տիեզերանավում, հաղորդում է RBC- ն:

Տիեզերանավի տոմսը ձեռք է բերվել $28 միլիոնով, ընկերությունում հայտնել են, որ հաղթողի անունը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում: Blue Origin-ը շուտով նաեւ կհայտարարի, թե ով է լինելու անձնակազմի չորրորդ եւ վերջին ուղեւորը:

Ըստ Blue Origin-ի՝ տիեզերանավի ազատ տեղի համար վիճակահանության աճուրդը սկսվել է մայիսին, որին մասնակցել է շուրջ 7,6 հազար մարդ 159 երկրից:



Banks.am-ը հիշեցնում է, որ Ջեֆ Բեզոսն իր եղբոր՝ Մարկի հետ կլինեն Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավի առաջին ուղեւորները։ Տիեզերանավի թռիչքը նախատեսված է հուլիսի 20-ին։

Գործարարի խոսքով՝ 5 տարեկանից նա երազել է տիեզերք թռչել: Բեզոսն առաջիկա թռիչքն անվանել է «ամենամեծ արկածը»:
Դիտում՝ 2112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW