Ջեֆ Բեզոսը հուլիսի 20-ին տիեզերք կթռչի
07.06.2021 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ image.com

Rusbase-ի փոխանցմամբ՝ տիեզերանավի թռիչքը նախատեսված է հուլիսի 20-ին։
Գործարարի խոսքով՝ 5 տարեկանից նա երազել է տիեզերք թռչել: Բեզոսն իր Instagram-ում առաջիկա թռիչքն անվանել է «ամենամեծ արկածը»:
Բացի այդ, տիեզերք կթռչի նաեւ աճուրդի հաղթողը. Blue Origin-ի համար միակ տոմսը ներկայացված է աճուրդում: Ներկայումս այն գնահատվում է $2,8 միլիոն:
Blue Origin-ն ամերիկյան մասնավոր տիեզերական ընկերություն է: Ստեղծվել է 2000 թվականին Ջեֆ Բեզոսի կողմից եւ գտնվում է իր ռանչոյի տարածքում:
Բազմակի օգտագործման New Shepard երեքտեղանի տիեզերանավն ունի մոտ 15 մետր բարձրություն եւ 6 մետր տրամագիծ սարքի հիմքում։ Այն բաղկացած է երկու մոդուլից` նախատեսված շարժիչի եւ անձնակազմի համար։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: