Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կառուցում է իր համար աշխարհի ամենամեծ առագաստանավերից մեկը, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:Գործակալության տվյալներով՝ 127 մետրանոց եռակայմ զբոսանավի վրա Բեզոսը կծախսի մոտ $500 մլն, դրա հետ միասին կկառուցվի եւս մեկ լրացուցիչ նավ, որը կկարողանա ուղղաթիռներ ընդունել:Ավելի վաղ գործարարի կենսագիր Բրեդ Սթոունն իր գրքում տեղեկացրել էր, որ երկու զբոսանավերն էլ կառուցում է հոլանդական Oceanco ընկերությունը՝ Բեզոսի պատվերով: Սակայն Oceanco-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել լուրը Bloomberg-ին:Գործակալությունը նշում է, որ Բեզոսը պատվիրել է զբոսանավ կառուցել նախքան COVID-19 համավարակը, իսկ դրանից հետո մեծահարուստների պահանջարկը թանկ զբոսանավերի նկատմամբ ավելացել է՝ գերազանցելով առաջարկը:Զբոսանավերի համար ինտերիեր նախագծող Winch Design ստուդիայի գլխավոր տնօրեն Այնո Գրափինը նշել է, որ համավարակը հատկապես մեծացրել է պահանջարկն այսպես կոչված «ճանապարհորդների զբոսանավերի» նկատմամբ, որոնք երկար ժամանակ կարող են նավարկել առանց վառելիքի լիցքավորման՝ դրանց տերերին հնարավորություն ընձեռելով վայելել նավարկությունն առանց ոչ ոքու հետ շփվելու։Bloomberg-ը նշում է, որ Բեզոսը տարվել է զբոսանավերով 2019 թվականին, երբ իր ընկերու՝ Լորեն Սանչեսի հետ հանգստանում էր Fox հեռուստատեսային ցանցի համահիմնադիր Բարի Դիլերին պատկանող 97 մետրանոց Eos եռակայմ զբոսանավի վրա։ Գործակալության տվյալներով, Բեզոսի նոր զբոսանավը նման կլինի Eos-ին, սակայն կգերացանցի իր չափերով։Bloomberg-ը տեղեկացրել է նաև, որ զբոսանավի սպասարկումը թանկ հաճույք է եւ կազմում է տարեկան դրա արժեքի մոտ 10%-ը, բայց Բեզոսին այդ ծախսերը չեն վախեցնում: Tweet Դիտում՝ 2757