Վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակում
11.06.2021 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես նշել են բանկում, ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, եւ հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար: Հիմնականում շեշտը դրվում է սպասարկման եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում գործող ընկերությունների վրա, ընդ որում` առավելապես Հայաստանի մարզերում, որտեղ, որպես կանոն, ֆինանսական ռեսուրսները դժվար հասանելի են հենց սկսնակ բիզնեսի համար:
Վարկավորումն իրականացվում է հետեւյալ պայմաններով.
- վարկի գումար` մինչեւ 10 մլն ՀՀ դրամ (վարկի նվազագույն գումար սահմանված չէ)
- վարկի արժույթ` ՀՀ դրամ
- վարկի ժամկետ` 1-ից մինչեւ 60 ամիս
- տարեկան տոկոսադրույք` տղամարդկանց համար` 9%, կանանց համար` 7% (փաստացի տոկոսադրույքը համապատասխանաբար՝ 9,4% եւ 7,2%)
- վարկային միջոցների տրամադրման միջնորդավճար սահմանված չէ
- վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` մինչեւ 6 ամիս:
Վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: