2003 թվականին Հայաստանի ոսկու պահուստի վաճառքը տնտեսապես շահավետ էր, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալը

03.07.2008 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2003 թվականին Հայաստանի ոսկու պահուստի վաճառքը տնտեսապես շահավետ էր##, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վաչե Գաբրիելյանը նշել է, որ 2003 թ-ին ոչ ոք չէր կարող ենթադրել, որ ոսկու գինն հետագայում եռակի բարձրանալու է, եւ վաճառքի մասին որոշումը ԿԲ-ն ընդունել է` ելնելով ռացիոնալ նկատառումներից:

“Հայաստանի ոսկու պահուստի վաճառքն իրենից ներկայացնում էր մի ակտիվի փոխարինում մյուսով, տվյալ դեպքում` ֆունտ-ստերլինգով, եւ դա թելադրված էր վերջինիս բարձր շահութաբերությամբ”,- ասել է Վաչե Գաբրիելյանը: Նա ավելացրել է, որ ոսկու պահուստի վաճառքի ժամանակ ոսկու եկամտաբերությունը կազմում էր 0.25-0.5%, մինչդեռ ֆունտ-ստերլինգի եկամտաբերությունը 3.5% էր:

“Հետեւաբար, այդ ժամանակ գործարքը շահութաբեր էր, առավել եւս, որ տատանումների տեսանկյունից ոսկին լավագույն ակտիվը չէ”,- նկատել է ԿԲ նախագահի տեղակալը:

Դիտում՝ 6794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW