Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուռնավան այսօր ասել է, որ ակնկալում է Հայաստանից եւ Ադրբեջանից զբոսաշրջային հոսքերի վերականգնում:Ելույթ ունենալով այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցում, Նաթիա Տուրնավան ասել է, որ հունիսի 15-ին կվերսկսվի ուղեւորատար գնացքների Երեւան-Թբիլիսի-Բաթումի երթուղին:Նախարարը նշել է նաեւ, որ բացի հարեւան երկրներից ժամանող զբոսաշրջիկներից, Վրաստանն ակնկալում է նաեւ Ուկրաինայից այցելուներ ունենալ: Tweet Դիտում՝ 2101