«Սբեր»-ը «Հայփոստ»-ին կաջակցի ՏՏ լուծումներ ներդնել տրանսպորտի ոլորտում

04.06.2021 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սբեր» #«Հայփոստ» #Հայկ Կարապետյան

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը եւ «Հայփոստ»-ը կնքել են համագործակցության համաձայնագիր։  

Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը եւ «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել հետեւյալ ուղղություններով․

- ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների եւ տրասնպորտի ոլորտում նորարարական լուծումների ներդրման գործում «Սբեր»-ի եւ «Հաշվարկային լուծումներ»-ի փորձի ամփոփում եւ համակարգում, «Հայփոստ»-ի հետ փորձի եւ տեխնոլոգիաների փոխանակում․

- «Հաշվարկային լուծումներ»-ի տեխնոլոգիաների եւ մշակած նախագծերի հիման վրա Երեւանում երթեւեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակի ներդրման նախագծի իրականացում․

- Տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ապահովման եւ Երեւանում երթեւեկության անկանխիկ վճարման շրջանակներում «Հայփոստ»-ին «Սբեր»-ում գործածվող երթեւեկության վճարման ժամանակակից սարքավորման փոխանցում եւ ներդրում․

- Բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ բիզնեսի եւ առեւտրի, վճարահաշվարկային եւ այլ ֆինանսական ու բանկային ծառայությունների մասով համագործակցության այլ ոլորտների բացահայտում՝ ներգրավելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «СберТех»-ը եւ «СберЛогистика»-ն («Սբեր»-ի դուստր ընկերություններ), iNovation, HayPost Retail («Հայփոստ»-ի դուստր ընկերություններ) եւ այլ դուստր ձեռնարկություններ։

«Սույն համաձայնագիրն արտացոլում է Հայաստանում տրանսպորտային տոմսային լուծումների եւ հանրային տրանսպորտում երթեւեկության վճարային ծառայությունների համատեղ զարգացման մեր նպատակաուղղվածությունը։ Մեր «Հաշվարկային լուծումներ», «СберТех» եւ «СберЛогистика» դուստր ընկերությունների տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների եւ հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք «Հայփոստ»-ին առաջարկել համակարգային աջակցություն՝ նորարարական ՏՏ արտադրատեսակների ներդրման գործում»,- ասել է Կիրիլ Ցարյովը ։        

«Սբերբանկ»-ի՝ տրանսպորտային միջոցներում գործածվող վճարային ՏՏ լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը թե՛ Մոսկվայում, թե՛ Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում: Ես վստահ եմ, որ տրանսպորտային միջոցներում անհպում վճարման այս առաջատար տեխնոլոգիաների տեղայնացման շնորհիվ Հայփոստը կարող է արագ ապահովել այս նորարարության ներդրումը Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա մեր առաջին համատեղ նախագիծն է, եւ լիահույս ենք, որ «Սբեր»-ն ու «Հայփոստ»-ը կունենան երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցություն»,- իր հերթին նշել է Հայկ Կարապետյանը։

Դիտում՝ 2559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW