Տիգրան Խուդավերդյանը պատմել է «Յանդեքս»-ի ֆինանսական նախագծերի մասին

04.06.2021 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խուդավերդյան #«Յանդեքս»
«Յանդեքս»-ի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը պատմել է ընկերության ֆինանսական ծառայությունների նախապատրաստման մասին:

«Առաջիկա ամիսներին մեր հիմնական օգտատերերի համար կհայտնվեն առաջին ծառայությունները: Մենք կենտրոնանալու ենք «Яндекс.Плюс»-ի բաժանորդների վրա: Նրանց համար կստեղծվեն հատուկ ֆինանսական ծառայություններ: Ինչ-որ պահի, հավանաբար, կհայտնվի դեբետային քարտ, որով այդ օգտատերերին շատ ավելի հարմարավետ կլինի մեր էկոհամակարգում»,- ասել է Տիգրան Խուդավերդյանը «Բիզնեսի առաջնորդներ» Bell.Club Live նախագծին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին «Յանդեքս»-ը պայմանագիր էր կնքել «Ակրոպոլ» բանկը 1,1 մլրդ ռուբլով գնելու մասին: «Լիցենզիաների առկայությունը «Յանդեքս»-ին թույլ կտա զարգացնել ֆինանսական ծառայությունների ուղղությունը եւ գործարկել նոր պրոդուկտներ օգտատերերի եւ գործընկերների համար»,- ասված էր «Յանդեքս»-ի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3106
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW